Или звоните нам по телефону Тел.: +374 312 48205
23 april 2016
Ապրիլի 23-ին <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում>> բացվեց Ասլամազյան քույրերիստեղծագործությունների ժամանակավոր ցուցահանդես՝ <<Ձոն>> խորագրով
Այս ցուցահանդեսն ունի առաքելություն ` մեզ,հատկապես հայերիս , ուղղորդել ավելի խորությամբ տեսնելու հարյուրմեկամյավաղեմություն ունեցող Հայոց ցեղասպանության երևույթներն ու դեպքերը, գնահատելու համամարդկային արժեքները և փորձելուհասկանալ կյանքն այսօր:Ցուցահանդեսի արվեստային ուղերձն է` արժևորել ցեղասպանության հետևանքով հայի համար կարևորտարածքային հիշողության մեջ սերտաճած մարդկային կյանքի անվերադարձ կորուստը ,որը շարունակվում է մինչ օրս : Ծաղիկներիպատկերումը հայ արվեստի մեջ սովորաբար խորհրդանշում է նահատակված հերոսներին ,որոնց կյանքն ընդհատվել է նրանցամենածաղկուն հասակում:Ցուցահանդեսում ներկայացված Ասլամազյան քույրերի նատյուրմորտների ծաղիկները հենց այդխորհրդանշական պատկերներն են,որոնք, վերածվելով մտապատկերների `որպես պատմության վկայություններ, մեր հիշողության մեջ ենդրոշմվել:Ասլամազյանական գունավոր ծաղիկները , անվերջ ընթացքի մեջ գտնվող ժամանակի նման, գալիս անցնում են, բայց թողնում ենհիշողություն,որը, դառնալով նպատակ, իմաստավորվում է` ստեղծելով պատմություն,որի մեջ բազմաքանակ ծաղիկների գույներիցճառագող լույսն ու լավատեսությունը միայն կարող են ծածկել,կործանել աշխարհում տիրող չարն ու անարդարը:
Համադրող՝ Վահագն Ղուկասյան
Տեքստ՝ Գոհար Սմոյան