03 september 2016

Մարիամ Ասլամազյանի«Կյանքի դավթարը» ինքնակենսագրական գրքի շնորհանդես

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>>, սեպտեմբերի 3-ին ՝ Երևանի<<Ռուսական արվեստի թանգարանի>>հետհամատեղ իրականացնելու է ճանաչված նկարչուհի Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական պատումների գրքիշնորհանդեսը-վաճառքը, որի հասույթը ուղղվելու է Գյումրու <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի>>բարենորոգման աշխատանքներին: Մարիամ Ասլամազյանի կյանքն անմնացորդ նվիրում էր արվեստին: Նրա ստեղծագործություններնայսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի և մասնաճյուղերի, Մոսկվայի, Պետերբուրգի, Չինաստանի, Հնդկաստանի,Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները: Սակայն, նրա աշխատանքներիամենաամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի>>պատկերասրահում:

Նկարչուհին ապրել է մոտ մեկ դար՝ վրձինը ձեռքին, իսկ կյանքի վերջին տարիներին, ի մի բերելով արածն ու չարածը, գրել է իր «Կյանքիդավթարը» պատումների գիրքը: Նա իրեն բնորոշ անկեղծ շարադրանքի միջոցով, իր անձնական դիտարկումներով վերլուծել է իր՝ որպեսկնոջ, ապրումները, պատմել կյանքի բարդ, դժվարին տարիների ու երջանիկ դիպվածների մասին, անդրադարձել իր տաղանդավորմտավորական-ընկերներ Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Ինդիրա Գանդու և այլոց հետ իրհանդիպումների թանկ հուշերին: Գրքում նա իր տեսանկյունից վերանայել է նաև Խորհրդային և հետպատերազմյան տարիները` փորձելով իրվերաբերմունքն արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ: Պատումների գիրքը առաջին անգամ հրատարակվել է 2000թվականին Մոսկվայում` իր իսկ հեղինակ Մարիամ Ասլամազյանի միջոցներով, սահմանափակ քանակությամբ: 2016 թվականին «Կյանքիդավթար» ինքնակենսագրականը վերահրատարակվել է<<Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահի>> տնօրեն ՎահագնՂուկասյանի միջնորդությամբ և Մարիամ Ասլամազյանի զարմուհի Գայանե Նիկողոսյանի աջակցությամբ: Գրքում առաջին անգամ տեղ ենգտել նաև Գայանե Նիկողոսյանի հոր՝ ճանաչված քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուշերը Մարիամ Ասլամազյանի մասին, ինչըյուրահատուկ կերպով խորհրդանշում է երկու նշանավոր արվեստագետ ընտանիքների՝ Ասլամազյանների և Նիկողոսյանների կապը:Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ.Ա.Աբրահամյանի հավաքածու) և <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերիպատկերասրահի>>միջև ձևավորված շարունակական համագործակցությունը կարևոր մշակութային կամուրջ է ստեղծում ոչ միայնթանգարանային միջավայրում, այլև Երևան-Գյումրի քաղաքների մշակութային կյանքում: