Trial period of the product has expired. You can purchase the full version of the product on the site www.bitrixsoft.com. Միջոցառումներ

Միջոցառումներ

Միջոցառումներ

Մարիամ Ասլամազյան.Արևոտ գույների պատմություններ

Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է Մոսկվայի «Արևելքի ազգերի թանգարանում»  ներկայացնել 20-րդ դարի սոցիալիստական մոդեռնիզմի և Սովետական Միության  ամենահայտնի կին արվեստագետներից մեկի` Մարիամ Ասլամազյանի «Արևոտ գույների պատմություններ»  խորագիրը կրող ցուցահանդեսը։

Մարիամ Ասլամազյանի «գեղանկարչական պատմությունների» հիմքում արևն է, կյանքն իր կենսունակ  ու ոգևորիչ կոնտրաստներով, ռիթմերով և երանգներով, մշակութային բազմաշերտ խորհրդանիշերը, որոնք մեր կենցաղն և առորյան դարձնում են անկրկնելի ու առասպելական։Մարիամի ստեղծագործությունները կենցաղային իրերի և արևելյան ոգեղենության յուրահատուկ մոտեցումներով խաչաձևած մոնումենտալ պատմություններ են՝ մարդու և բնության փոխներթափանցող և դինամաիկ հարաբերությունների մասին։
Արվեստագետի ստեղծագործությունները, նրա  գեղագիտական մոտեցումներն և մեզ թողած մշակութային ժառանգությունն իրապես արժեվորելու և հասկանալու համար պետք է նաև հատուկ կարևորել Մարիամ Ասլամազյան մշակութային գործչի հասարակական ակտիվությունը։ Մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է արվեստի և կրթության միջոցով  առաջադիմական միտումները սատարելուն ինչպես ընդհանուր սովետական, այնպես էլ մասնավորապես հայկական մշակույթի զարգացման մեջ։ Մարիամ Ասլամազյանը մի արվեստագետ է, որի մշակութային գործունեությունը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես մեկ ոգեվորված և էնտուզիաստ մարդը կարող է փոխել, մարդակենտրոն ու ավելի լավը դարձնել այն մշակութային համակարգը, որի մեջ ինքը գործում է։

Մարիամ Ասլամազյանի  «Արևոտ գույների պատմություններ» նախագիծը հարգանքի  մի յուրահատուկ ժեստ է տաղանդավոր նկարչուհուն, որի աշխատանքները քսանամյա դադարից հետո վերստին ցուցադրվում են Մոսկվայում: Հատուկ այս նախագծի համար ընտրված երեսուչորս  գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները ստեղծվել են 1930 ականներից մինչ 80 ական թվակաները և վերցված են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» (Գյումրի, Հայաստան),  «Մոսկվայի Արևելքի թանգարանի», «Տրետյակովյան պատկերասրահի» հավաքածուներից  և անհատ կոլեկցիոներներից ։

Հատուկ ուզում եմ ընդգծել , որ Մարիամ Ասլամազյան մշակութային գործչի և մեծ «մշակույթին հայրենասերի» մասին է խոսում նաև 1987 թվականին  «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի  հիմնադրման փաստը: Մարիամ Ասլամազյանը իր քրոջ Երանուհու հետ որոշեցին իրենց ստեղծագործությունների ամենամեծ և հատընտիր հավաքածուն նվիրաբերել իրենց հայրենի քաղաք Լենինականին (այժմյան Գյումրի) հիմնադրելով Անդրկովկասում եզակի մի պատկերասրահ, որի գործունեությունը մինչև այսօր կարևոր խթան է հանդիսանում մշակութային կյանքի պահպանման և զարգացման համար։

Պատկերասրահի տնօրեն՝   Վահագն Ղուկասյան

18 august 2018

Միջոցառումներ

Երանուհի Ասլամազյանի դիմանկարների լուսավոր կողմը

Դիմանկարների լուսավոր կողմը / Ժամանակավոր ցուցադրություն


   Դիմանկարը, լինելով կերպարվեստի ամենահին ժանրերից մեկը, հայ արվեստում զարգացում է ապրում 17-18-րդ դարերում, երբ  Հովնաթանյան գերդաստանի վերջին կարկառուն ներկայացուցիչ Հակոբ Մկրտումի Հովնաթանյանը հայ կերպարվեստում հիմնում է դիմանկարի ժանրը: 20-րդ դարում դիմանկարչության բնագավառը վերելք է ապրում Սարյանի, Նիկողոսյանի,  Ասլամազյան քույրերի և շատ ու շատ նկարիչների արվեստում:
  

09 june 2018

Միջոցառումներ

Նիկողայոս Նիկողոսյան.Կենդանի լեգենդ

Գյումրու <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի >> Նիկողայոս Նիկողոսյանի անունը կրող նորաբաց ցուցասրահում նոյեմբերի 2-ին տեղի կունենա ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի Ակադեմիայի ակադեմիկոս, ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանի մոսկովյան հավաքածուի հաստոցային դիմաքանդակների ընտրանի շարքի ցուցահանդեսը:Լայն հասարակությանը նա առավելապես հայտնի է որպես գիտության, մշակույթի և պատմական ճանաչված գործիչների, բազմաթիվ հաստոցային դիմաքանդակների և Երևանում ու Մոսկվայում կանգնեցված մոնումենտալ մի շարք հուշարձանների հեղինակ:

02 november 2017

Միջոցառումներ

Հայ-ճապոնական Ժամանակակից Արվեստի Ցուցահանդես

Հոկտեմբերի 13-ին,Ժամը ՝ 15:00-ին ,<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան Քույրերի Պատկերասրահ>>-ում տեղի ունեցավ հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, որը նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: Ցուցահանդեսը տեղի է ունենալու <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան Քույրերի Պատկերասրահ>>-ի ժամանակավոր -թեմատիկ նախագծերի և ցուցահանդեսների համար նախատեսված նորակառույց <<Նիկողոսյան ցուցասրահում>>:

13 october 2017

Միջոցառումներ

Նվիրատվությունների շարք.<<Դավիթ Նիկողոսյանի դիմանկարը>>

08 september 2017

Միջոցառումներ

Պաշտոնական Կայքի Շնորհանդես

Մայիսի 18-ին, Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում տեղի ունեցավ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պաշտոնական Վեբ-կայքի շնորհանդեսը, որին ներկա էին նաև Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» տնօրեն Վահագն Ղուկասյանը ներկայացրեց նորաստեղծ Վեբ-կայքն ու դրա հետ կապված մանրամասներ, ապա նաև հանդես եկավ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» վերջին մեկ տարում կատարված աշխատանքների հաշվետվությամբ:

18 may 2017

Միջոցառումներ

Պատկերասրահում ցուցադրվող Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արվեստային նմուշները

20-րդ դարի հայկական կերպարվեստի մեջ վառ հետք թողած տաղանդավոր Ասլամազյան քույրեր ստեղծագործողները հայ իրականության մեջ համարվում են իրենց տեղն ու դերն ունեցող կին արվեստագետներ ,ովքեր, լինելով ավանդապաշտ հասարակության ներկայացուցիչներ և չկտրվելով գեղագիտական,կրոնափիլիսոփայական ,ազգային դարավոր ավանդույթներց, հայ ժողովրդի ազգային բնավորությունն ու կենսունակությունն են ամրագրել հայ մշակույթի մեջ:

Միջոցառումներ

Ասլամազյանների <<արևոտ Հնդկաստանը

Ասլամազյանների <<արևոտ Հնդկաստանը>> Հայ-հնդկական բարեկամության դիվանագիտական կապերի հաստատման 25 ամյակին նվիրված << Հայ-հնդկական բարեկամություն>> ՀԿ-ն և Գյումրու <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>> կազմակերպում է Հնդկաստանին նվիրված Ասլամազյան քույրերի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Գյումրու <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում>> գտնվում են Մարիամի և Երանուհու կողմից իրականացրած Հնդկաստանին նվիրված ամենամբողջական շարքը,որը կազմված է գրաֆիկական,գեղանկարչական և խեցեգործական աշխատանքներից :

31 march 2017

Միջոցառումներ

<<Մետամորֆոզներ .Մարդկային պատմություններ>>

Փետրվարի 20-ից 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ստոքտոնի համալսարանում, <<Մետամորֆոզներ .մարդկային պատմություններ>> միջազգային սիմպոզիումի շրջանակներում /ԱՄՆ-Գերմանիա-Հունաստան-Հայաստան/, տեղի ունեցավ <<Արվեստագետի և թանգարանի դերը Հայոց ցեղասպանության և Գյումրու աղետալի երկրաշարժի հատվող զուգահեռների միջև>> դասախոսությունը: Դասախոսությունը վարեց Գյումրու <<Մարիամ և Երանուհի Ասլամզյան քույրերի պատկերասրահի>> տնօրեն ՝Վահագն Ղուկասյանը :

20 february 2017

Միջոցառումներ

Մարիամ Ասլամազյանի«Կյանքի դավթարը» ինքնակենսագրական գրքի շնորհանդես

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>>, սեպտեմբերի 3-ին ՝ Երևանի<<Ռուսական արվեստի թանգարանի>>հետհամատեղ իրականացնելու է ճանաչված նկարչուհի Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական պատումների գրքիշնորհանդեսը-վաճառքը, որի հասույթը ուղղվելու է Գյումրու <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի>>բարենորոգման աշխատանքներին: Մարիամ Ասլամազյանի կյանքն անմնացորդ նվիրում էր արվեստին: Նրա ստեղծագործություններնայսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի և մասնաճյուղերի, Մոսկվայի, Պետերբուրգի, Չինաստանի, Հնդկաստանի,Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները: Սակայն, նրա աշխատանքներիամենաամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի>>պատկերասրահում:

03 september 2016

Միջոցառումներ

<<Ձոն>>

Ապրիլի 23-ին <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում>> բացվեց Ասլամազյան քույրերիստեղծագործությունների ժամանակավոր ցուցահանդես՝ <<Ձոն>> խորագրով

23 april 2016