Trial period of the product has expired. You can purchase the full version of the product on the site www.bitrixsoft.com. Պատկերասրահ

Պատկերասրահ

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն>> աշխարհի եզակի պատկերասրահ է ,որտեղ պահպանվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների ամբողջական հավաքածուն:

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>> Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է,որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական,գրաֆիկական,խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածոն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից:Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին:

Պատկերասրահն երկհարկանի շենք է. առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը:

Պատկերասրահի շենքը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարում :Շենքը կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ,հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝որպես իրենց բնակարան: Պատկերասրահի շենքը 19 –րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է ,իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը ,ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով:

19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան» - ի մեջ՝անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը:

Պատկերասրահի շենքը իր 136 տարիների ընթացքում երկու անգամ ենթարկվել է հզոր փորձությունների՝ Գյումրիում տեղի ունեցող աղետալի երկրաշարժերի/1923,1988/,որոնցից հետո այն վերականգնվել է և վերաբացվել:

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>> համարվում է Հայաստանի Հանրապետության միակ պատկերասրահն,որտեղ ցուցադրվող և պահպանվող ստեղծագործությունների հեղինակները փոխեցին իրենց ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության նկատմամբ:

Պատկերասրահը իրականացնում է նաև ուսումնակրթական մշակութային ծրագրեր,որոնք նպաստելու են Հայկական մշակույթի հանրահռչակման տարածմանը: