ABOUT GALLERY

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն>> աշխարհի եզակի պատկերասրահ,որտեղ պահպանվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների ամբողջական հավաքածուն:

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>> Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է,որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական,գրաֆիկական,խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածոն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից:Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին:

Պատկերասրահն երկհարկանի շենք է. առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը: <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>> համարվում է Հայաստանի Հանրապետության միակ պատկերասրահն,որտեղ ցուցադրվող և պահպանվող ստեղծագործությունների հեղինակները կարողացան փոխել իրենց ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության նկատմամբ:

Պատկերասրահն իրականացնում է նաև ուսումնակրթական մշակութային ծրագրեր,որոնք նպաստելու են Հայկական մշակույթի հանրահռչակման տարածմանը:

Կարդալ ավելին

արվեստագետներ

2-րդ հարկ

Մարիամ Ասլամազյան

20-րդ դարի հայկական կերպարվեստի մեջ վառ հետք թողած տաղանդավոր ԽՍՀՄ ժողովրդական նկարչուհի Մարիամ Ասլամազյանն իր ստեղծագործություններում կարողացել է լուծել իր ժամանակի գերկարևոր խնդիրը `ֆիքսել կին արվեստագետի դերը հայրիշխանական սովետահայ հասարակության մեջ

նայել
1 հարկ

Երանուհի Ասլամազյան

Նկարչուհու գիտակցության մեջ Արարատը ասոցացվում է անցողիկի և հավերժի տրամախաչման ռուբիկոնի հետ:

նայել

Ինչ մենք ենք անում

ցուցահանդեսներ

մշտական ​​եւ ժամանակավոր ցուցահանդեսներ Մարիամ իսկ Երանուհի Ասլամազյան

կազմում

Թանգարանային կրթական եւ մշակութային հաստատություններ

էքսկուրսիաներ

Որ թանգարանը անցկացրել է ինտերակտիվ տուր ծրագրեր եւ խաղեր

միջոցառումներ

<<Ձոն>>

23.04.2016

Մարիամ Ասլամազյանի«Կյանքի դավթարը» ինքնակենսագրական գրքի շնորհանդես

03.09.2016

<<Մետամորֆոզներ .Մարդկային պատմություններ>>

20.02.2017

Հետադարձ կապ

Հայաստան ,ք.Գյումրի,3104 ,Աբովյան 242 info@aslamazyanmuseum.com
Հեռ.: +374 312 48205

Աշխատանքային Ժամեր
Երեքշաբթի – Շաբաթ 10:00 – 17:00
Կիրակի 11:00-16:00